Tsitsernakaberd Park 8, Yerevan, Armenia 041 49 00 00

Ավելին

ԷԼ ԳԱՐԴԵՆԻ ՄԱՍԻՆ

Մերմասին

Եթե սիրում եք բնությունը և նախընտրում ենք բնության գրկում վայելել համեղ ճաշատեսակներ ու խմիչքներ, ապա EL Garden-ը Ձեր ցանկացած վայրն է:

Կանաչապատ տարածք, թափանցիկ վրաններ,ծառերից կախված ճոճանակներ, սրճարանի ողջ տարածքով ազատ շրջող բադեր ու նապաստակներ,բարեհամբույր սպասարկում, հարուստ ճաշացանկ և, իհարկե, մաքուր օդ։ Ահա այն հակիրճ ցանկը, որը կարող է բնութագրել EL Garden-ը։ Անվանումն արդեն հուշում է իր գաղափարի մասին, սակայն հաճելիորեն կզարմանաք, երբ ինքներդ մոտենաք այգուն։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Ունի հատուկ երեխաների համար առանձնացված Kids Zone․ փոքրիկ ֆերմա և խաղահրապարակ, որտեղ կարող եք կազմակերպել Ձեր երեխայի ամենակարևոր միջոցառումները։ Առկա է նաև Love Zone՝ հատուկ սիրահար զույգերի համար առանձնացված անկյուն՝ հեռու երեխաների աղմուկից: EL Garden-ը հարմար է նաև հարսանյաց գեղեցիկ հանդիսությունների կազմակերպման համար, քանի որ հնարավորություն ունեք իրականացնել յուրօրինակ մտահղացումներ յուրահատուկ և անկրկնելի մթնոլորտում:

EL Garden-ը այլընտրանքային ժամանցի վայր է Երևանում, որը գտնվում է Համալիրի ետնամասում։ Եթե զբոսնելու ցանկություն ունեք, ապա կարող եք բարձրանալ ոտքով, իսկ եթե նախընտրում եք մեքենայով բարձրանալ, ապա մոտեցեք Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից:

EL Garden-ն ունի բավական մեծ ավտոկայանատեղի, ինչի շնորհիվ Դուք կարող եք չմտահոգվել Ձեր մեքենայի անվտանգության համար: